ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմեց լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին, զգուշացնելով, որ երթը այլևս չի կարող համարվել խաղաղ՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:
ՀՀ ոստիկանությունը պահանջեց սթափվել և թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու հակաիրավական վարքագծի շարունակման պարագայում:
ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ առանց որևէ հապաղման կիրառելու է օրենքներով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորությունները՝ հակաիրավական գործողությունները կանխելու համար, և իր լիազորությունների շրջանակներում պատասխանատվության է ենթարկելու հավաքներին վերաբերող օրենքի պահանջները և հասարակական կարգն ու անվտանգությունը խախտած բոլոր անձանց:
Ոստիկանության կողմից երթի մասնակիցներին տրամադրվեց ողջամիտ ժամկետ՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար, սակայն ոստիկանության կոչերն ու հորդորները մնացին անպատասխան:
Ընդգծված հակաիրավական վարքագիծ դրսևորած մի քանի մասնակիցների ոստիկանությունը հեռացրել է նշված տարածքից, և նրանք կենթարկվեն վարչական պատասխատվության: