Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան ցրելու ընթացքում ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ոստիկանությունը գործել է օրենքի տառին համապատասխան և չի անցել իր լիազորությունների սահմանները: «Ոստիկանությունն ամբողջ ընթացքում հորդորել է քաղաքացիներին դադարեցնել անօրինական գործողությունները, իսկ քաղաքացիներն այդ կոչն անտեսել են: Ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում: Եթե եղել են խնդիրներ, կարծում եմ, համապատասխան մարմինները դրանով կզբաղվեն»,- նշեց Բաղդասարյանը:

 

Նա հիշեցրեց նաև, որ ակցիայի մասնակիցները հրաժարվել են հանրապետության ղեկավարի հետ հանդիպելու առաջարկից, ինչպես նաև չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, ինչի արդյունքում էլ այդ միջադեպը եղել է: