Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքի անցակցմամբ պայմանավորված՝ անհնարին է դարձել և ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում, ինչը լուրջ դժվարություններ է հարուցում երթևեկության մասնակիցների համար:
Քաղաքացիների տեղաշարժն ապահովելու և երթևեկության պարտադրված ծանրաբեռնվածությունը հնարավորինս վերաբաշխելու նպատակով՝ Արաբկիր, Դավիթաշեն, ինչպես և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից դեպի Երևան քաղաքի կենտրոն երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ հատվածը շրջանցել Պռոշյան-Պարոնյան-Գր. Լուսավորիչ կամ Կիևյան-Լենինգրադյան-Աթենքի փողոցներով:
Բացի այդ, ինպես նշված, այնպես էլ Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Էջմիածին քաղաք երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ ենք տալիս Երևան քաղաքի կենտրոնը շրջանցել Դավիթ Բեկ- Ռոստովյան երթուղով:
Ճանապարհային ոստիկանություն