BDO աուդիտորական և բիզնես-խորհրդատվական ընկերությունը հրապարակել է «International Business Compass 2015» հետազոտության արդյունքները, որի համաձայն՝ Հայաստանը գրավել է 66-րդ տեղը: Հետազոտությունն իրականացվել է 174 երկրների շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ IBC վարկանիային աղյուսակը գնահատում է աշխարհի երկրների շուկայական գրավչությունը: Այն տրամադրում է լայնածավալ վերլուծական տվյալներ պետությունների տնտեսական, քաղաքաիրավական և սոցիալական պայմանների վերաբերյալ և թե ինչպես են դրանք ազդում երկրների և տարածաշրջանների շուկայական ներուժի վրա:

 

 

Տարածաշրջանի երկրների մեջ գրավչության տեսանկյունից առաջատար է Վրաստանը (43-րդ տեղ): Ադրբեջանը տվյալ վարականիշում գրավել է 65-րդ տեղը:

 

 

Համեմատության համար՝ Հայաստանը 2014թ. զբաղեցրել է 59-րդ տեղը, իսկ Ադրբեջանը' 78-րդ: Չնայած Ուկրաինայում ռազմական դրությանը, այս երկիրը բարելավել է իր ցուցանիշը և զբաղեցրել 89-րդ տեղը: Ռուսաստանը զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը, իսկ Թուրքիան' 57-րդ: Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Շվեյցարիան, ապա Սինգապուրը, Հոնգ Կոնգը, Նորվեգիան, Դանիան:

 

 

Վարականիշում չեն ընգրկվել 150 հազարից ցածր բնակչություն ունեցող երկրները, ինչպես նաև Կուբան, Սոմալին, Արևմտյան Սահարան, Արևմտյան ափը և Սիրիան: