Տնտեսության և խաղաղության հարցերով ինստիտուտը (The Institute for Economics and Peace) կազմել է «2013թ. աշխարհի ամենախաղաղասեր երկրների վարկանշային աղյուսակը»: Աղյուսակում ընդգրկված է 162 երկիր:
Այս տարի աշխարհի ամենախաղաղասեր երկիրն է ճանաչվել Իսլանդիան, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը' արտաքին քաղաքականության մեջ ագրեսիայի բացակայության, երկրում ներքին բռնության ցածր մակարդակի, քաղաքական բարձր կայունության և քաղաքացիական իրավունքների ազատության շնորհիվ:
Առաջատար խաղաղասերների տասնյակը ձևավորվել է հետևյալ կերպ' Իսլանիդա, Դանիա, Նոր Զելանդիա, Ավստրիա, Շվեյցարիա, Ճապոնիա, Ֆինլանդիա, Կանադա, Շվեդիա, Բելգիա: Արևմտյան և Հյուսիսային Եվրոպաները ավանդաբար պահպանում են խաղաղասեր երկների հայրենիքի իրենց կարգավիճակը:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այստեղ ամենախաղաղասեր ազգը, փաստորեն, հայերն են: Վարկանշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը: Հայաստանը գրավում է 98-րդ տեղը, մեր հարևան Ադրբեջանը 126-րդն է, Թուրքիան' 134, Վրաստանը 139, իսկ Ռուսաստանը զբաղեցնում է 155-րդ հորիզոնականը:
Իսկ ընդհանուր առմամբ՝ անցյալ տարվա ընթացքում խաղաղությունը երկրագնդի վրա պակասել է: Հիմնական գործոնը այստեղ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սրացումն է և նրա աշխարհաքաղաքական հետևանքները: