Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, երգչուհի Շուշան ՊետրոսյանիցԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե որտե՞ղ է նախատեսում անցկացնել ամառային հանգիստը:
Պատգամավորը նախ նկատեց, որ արդեն երկու տարի է, ինչ չի կարողանում լիարժեք հանգստանալ, քանի որ աշխատանքն ավելի է կարևորում: Չնայած՝ այս տարի նախատեսում է մի քանի օրով հանգիստն անցկացնել Շորժայում:
«Անցյալ տարի ընկերներս ինձ մեկշաբաթյա ուղևորության փաթեթ նվիրեցին դեպի Կիպրոս՝ իմ և ընտանիքիս համար, սակայն օգոստոսյան դեպքերը եղան, հրաժարվեցի, քանի որ չէի կարող ինձ ստիպել գնալ հանգստի։ Երեխաներիս ուղարկեցի Շորժա՝ նկարիչների կիսավեր պանսիոնատը, որտեղ ես էլ եմ մեծացել, հիմա էլ երեխեքիս սիրած տեղն է: Սարսափելի, հատուկ ընդգծված անհարմար պանսիոնատ է, բայց Սևանի ամենափառահեղ ափն է»։
Պատգամավորն ասաց, որ Արցախն իրեն է սպասում, և ինքն այնտեղ շատ անելիքներ ունի: Թեև ճանապարհը հոգնեցուցիչ է, սակայն չի զլանա և գործերն ինչ-որ մի կետի կհանգեցնի ու իրեն թույլ կտա գնալ հանգստի:
Այն հարցին, թե իր համար արդյոք հոգնեցուցի՞չ էր պառլամենտական աշխատանքը, Շուշան Պետրոսյանը պատասխանեց.
«Եթե ինձ թեման հետաքրքիր է, ես կարող եմ լսել, բանավիճել, դա նորմալ է։ Թեմաներ էլ կան, որոնք ինձ հասու չեն, քանզի նեղ մասնագիտական են, այդ ժամանակ ես նախընտրում եմ ինչ-որ մի գործ անել Արցախի թեմայով, ինչ-որ մի բան հայթայթել, ինչ-որ մի բան ստեղծել, ինչ-որ ծրագիր գրել»: