Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, լարվածություն չկա, և հայկական Զինված ուժերն առանց որևէ խնդրի շարունակում են հսկել սահմանների խաղաղությունն ու պահպանել անվտանգությունը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհ աննիսյանն ասաց, որ սահմանին կրակոցներ չկան, միջադեպեր' նույնպես: «Սահմանին իրավիճակը նորմալ է, հանգիստ, առանց կրակոցների և միջադեպերի: Նախորդ օրվա միջադեպն էլ փոքր հարց էր: Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, և լարվածության նշաններ չկան»,- ասաց Հովհաննիսյանը' հավելելով, որ անհանգստանալու կարիք չկա:

 

 

ՊՆ խոսնակի հիշատակած միջադեպը հետևյալն էր' հունիսի 23-ին' ժամը 15:00-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը երաշխիքներ ստանալու նպատակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ մերձդիրքային հատվածից դուրս բերեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես: