Նախորդ օրվա համեմատ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին սեպտեմբերի 4-ի երեկոյան իրավիճակը համեմատաբար քիչ է լարված:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը' նշելով, որ Տավուշի սահմանի ուղղությամբ հատվածաբար կրակոցներ հնչել են, սակայն ոչ նախորդ օրերի ինտենսիվությամբ:

 

«Ընդհանուր վիճակը նորմալ է, կան կրակոցներ, սակայն իրադրությունը նախորդ օրվա նման լարված չէ»,- հայտնեց ՊՆ մամուլի խոսնակը: