Եվրոպական խաղերը շարունակվում են: Հայաստանի ներկայացուցիչներից ձյուդոյի մրցաշարում կներկայանա երեք մարզիկ:

Քիչ առաջ կանանց 52 կգ քաշայիների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ժաննա Ստանկևիչն ուժերը չափեց բրիտանացի Էդվարդսի հետ: Ստանկևիչը պարտվեց մրցակցին:

Նշենք, որ ավելի վաղ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Բաքու 2015-ի ձյուդոյի մրցաշարը համարվում է նաև այս տարվա Եվրոպայի պաշտոնական առաջնությունը: Դա նշանակում է, որ մարզիկները միանգամից կխաղարկեն 2 տիտղոս և հետևաբար կպարգևատրվեն 2 մեդալով: Ձյուդոյի մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է: