Լաս Վեգասում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Ազատ ոճի ըմբիշների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Մուսա Մուրթազալիևը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:
86 կգ քաշայինների պայքարում Մուրթազալիևը 3:2 հաշվով զիջեց Ֆինլանդիայի ներկայացուցչին:
Նշենք, որ այսօր մերոնցից պայքարի մեջ կմտնեն նաև Վոլոդյա Ֆրանգուլյանը և Էդգար Ենոքյանը: