«Ոչ թանալին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 26-ին, հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է նախաձեռնության պահանջները: Դրանք երեքն են՝
1.Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով:
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին: