Ռուսաստանում ավտովթարի գործով դատապարտված հայազգի Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու հարցի շուրջ դեռևս պաշտոնական հաստատում չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռևս շարունակվում են և արտահանձնման պայմանավորվածություն չկա:

 

«Արդարադատության նախարարությունը շարունակում է արտահանձնման շուրջ բանակցությունները: Դա շարունակական գործընթաց է: Նախարարությունը հետամուտ է այդ հարցին և հարազատների հետ միշտ կապի մեջ է: Եթե ժամանակ առ ժամանակ հարազատներին պետք է լինում Հրաչյա Հարությունյանին վերաբերող տեղեկատվություն, նախարարությունը նրանց տրամադրում է իրավական խորհրդատվություն»,- ասաց Կարապետյանը:

 

Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո ուղևորվող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Պատահարի հետևանքով զոհվել էր 18 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 40-ը: Մոսկվայի Տրոիցկի դատարանի կողմից մեղավոր ճանաչված Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման: