Այսօր Չեմպիոնների լիգայի որակաորման փուլի առաջին տուրում Երևանի «Փյունիկը» կհյուրընկալի Սան Մարիոնոյի «Ֆոլգորեին»:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է «Փյունիկին»: Երևանյան թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1.05 գործակցով, ոչ ոքին' 10.00, իսկ հյուրերի հաղթանակի հավանականությունն ունի 26.00 գործակիցը:

Նշենք, որ Հանրապետական մարզադաշտում կայանալիք խաղի մեկնարկը 20:00-ին է: