Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» կհանդիպի նորվեգական «Մոլդեին»:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը խաղի ֆավորիտ համարում է Նորվեգիայի չեմպիոններին, որի հաղթանակի գործակիցը 1.36 է, հայկական թիմի հաղթանակի հավանականությունը ունի 7.50 գործակիցը, ոչ-ոքին՝ 4.50:
Հանդիպումը տեղի կունենա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին: