Նավթի համաշխարհային գների անկումն Ադրբեջանին ստիպել է վերանայել իր տնտեսական զարգացման հեռանկարները, իսկ ընթացիկ իրավիճակը պահանջում է սահմանափակումների դիմել:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Բաքվում միջազգային ապահովագրական ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

 

 

«Ընթացիկ իրավիճակը ստիպում է վերանայել տնտեսական զարգացման հեռանկարները, փողային քաղաքականությունը եւ մի շարք սահմանակիչ միջոցներ ձեռնարկել: Ազգային արժույթի արժեզրկումը մեզ ստիպել է վերանայել դրամային քաղաքականությունը եւ գնալ մանաթի արժեզրկման», -ասել է Շարիֆովը: