Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Ալաշկերտի» և «Սենթ Ջոհնսթոնի» միջև տեղի ունեցած խաղից հետո հյուրերի մարզիչ Թոմի Ռայթը նշեց, որ հիասթափված է պարտության համար:
«Հիասթափված եմ պարտության համար: Ընդամենը 15 րոպեի խաղը «Ալաշկերտին» հաղթանակ տվեց: Մենք կարող էինք ավելի լավ խաղալ, և հետագայում գիտենք մեր անելիքը: Դեռ առաջ գնալու տեղ ունենք: Սպասում էինք, որ կոշտ և խիստ խաղ է լինելու: Եղանակը նույնպես ազդեցություն ունեցավ և առավելություն տվեց մրցակցին»,-ասաց մարզիչը:
Այն հարցին, թե արդյոք «Ալաշկերտը» հաջողություն կունենա՞ր, եթե խաղար Շոտլանդիայի առաջնությունում, մարզիչը պատասխանեց' ոչ: