Հունաստանում կիրակի անցկացված հանրաքվեի արդյունքներով բնակիչների 61.37 տոկոսը «ոչ» է ասել վարկատուների պահանջներին, 38.63 տոկոսը` «այո»: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Տվյալները չեն կարող զգալի փոփոխություններ կրել: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 62.28 տոկոսը:
Հունաստանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկել է «այո» կամ «ոչ» պատասխանել հարցին` ընդունե՞լ համաձայնագրի նախագիծը, որը հունիսի 25-ին ներկայացվել է Եվրահանձնաժողովի, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի կողմից, թե՞ ոչ:
Հույներն այժմ պարում են Աթենքի կենտրոն Սինտագմա հրապարակում` տոնելով հաղթանակը։