Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը համակարծիք են այն հարցում, որ հունական հանրաքվեի արդյունքները պետք է հարգվեն: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցչին:

 

«Երկու առաջնորդները համակարծիք են եղել այն հարցում, որ Հունաստանի քաղաքացիների կամարտահայտումը պետք է ընդունվի հարգանքով»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: