Իսլամիստական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը կոչ է արել Թուրքիայում գտնվող ազգայնականներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ իրականացնել ընտրատեղամասերի վրա: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
ԻՊ Rumiyah ամսագրի 8-րդ համարի թուրքերեն տարբերակում ահաբեկիչները նշել են, թե «Ալլահից բացի օրենք սահմանողի ընտրելն անհավատություն է»: «Հանրաքվեին «այո» ասողներն էլ են անհավատ, «ոչ» ասողներն էլ: Մուսուլմանները պետք է ոչ մի պարագայում ընտրատեղամասեր չգնան, հեռու մնան ընտրատեղամասերից, թշնամանք հայտարարեն քվեարկողների դեմ»,- ասվում է ԻՊ ամսագրում: