Բրիտանացի զբոսաշրջիկներին, ովքեր հանգստանում են Թունիսում, երկրի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել հրատապ լքել հանգստավայրը՝ կրկնակի ահաբեկչական սպառնալիքի պատճառով, հայտնում է Dailymail-ը:
Մեծ Բրիտանիայից դիվանագետները հաղորդել են, որ «նոր ահաբեկչական գործողությունները շատ հավանական են, այդ թվում նաև՝ տուրիստական հանգստվայրերում»:
Թունիսում հունիսի 26-ին երկու հյուրանոցների վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 40 մարդ: