Երեկ երեկոյան Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում ավազակային հարձակում է կատարվել: 3 հոգի հարձակվել ու ծեծի են ենթարկել Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արեգ Ջրբաշյանին, որից հետո հափշտակել են ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի:

 

Դեպքի առթիվ ձերբակալվել է երեք քաղաքացի:ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացավ, որ այս դեպքով արդեն քրեական գործ է հարուցվել:

 

Նշենք, որ 1in.am-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել է, որ ավազակային հարձակման ենթարկված երիտասարդի պայուսակում եղել էր 35-40 հազար դոլար:

 

Նրա վրա հարձակվողները նախապես տեղեկացել էին դրա մասին և նշված խաչմերուկում հարձակվել, ծեծի ենթարկել ու հափշտակել էին գումարը:

 

Իրավապահներին հաջողվել է նրանց բռնել «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից նրանք փորձել են հեռանալ երկրից: