Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Բորուսիայի» ասիական տուրին և ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնել Ասիայի երկրպագուներին:
Ֆուտբոլիստը տեղադրել է լուսանկար և կատարել հետևյալ գրառումը.
«Շնորհակալություն, սիրելի երկրպագուներ Ասիայից: Ձեզ այցելելը հաճելի էր: Ժամանակն է տուն վերադառնալու»: