Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին կորոնավիրուսի համավարակի այս օրերին կատարած աշխատանքի համար:
«Դուք կատարում եք հրաշալի աշխատանք` փրկելով մարդկային կյանքեր: Շնորհակալություն բուժաշխատողներին` նվիրվածության, քաջության և ջանասեր աշխատանքի համար: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է Մխիթարյանը: