Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին' Կրասնոդարում հավաքականին ջերմ դիմավորելու համար: Մխիթարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում երեևում է, թե ինչպես են Կրասնոդարում հայ երկրպագուները դիմավորել հավաքականի անդամներին: Մխիթարյանը տեսանյութը մակագրել է այսպես.

«Շնորհակալություն մեր ճանապարհորդող երկրպագուներին»: