ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննայում իրանական միջուկային խնդրի լուծման շուրջ հանդիպում է անցկացնում Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: «ՌԻԱ Նովոտի»-ին այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

 

 

Ավելի վաղ այսօր Քերրին հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Չի բացառվում, որ ավելի ուշ պետքարտուղարը քննարկումներ կունենա Վիեննա վերադարձած Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

 

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ռուսական գործակալության հետ զրույցում Շտայնմայերը նշել է՝ իրենք հույս ունեն, որ իրանական միջուկային խնդրի լուծման պայմանագիրը կստորագրվի հուլիսի 13-ին:

 

 

Միաժամանակ, The Daily Star թերթը վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությունը՝ նշել է, որ բանակցությունները, հաշվի առնելով դրանց ընթացքը, կավարտվեն հուլիսի 13-ին: