«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Կահիրեում Իտալիայի հյուպատոսության մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սոցիալական ցանցերում ԻՊ-ի հայտարարությանը:
Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 11-ի առավոտյան: Պայթել է հյուպատոսարանի առջև կայանված ավտոմեքենան, որի մեջ ռումբ է տեղադրված եղել:
Միջադեպի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ՝ երկու ոստիկան և երեք անցորդ: