«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մզկիթի պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, Քաբուլի իմամ Զամանի մզկիթում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 30 մարդ զոհվել է, 20 մարդ՝ վիրավորվել:
Նշվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունին հաջորդել են կրակոցներ: Քաբուլի ոստիկանությունը ևս հաստատել է, որ մզկիթում պայթյուն է տեղի ունեցել:
Ավելի ուշ մահապարտ-ահաբեկչի մասնակցությամբ ևս մեկ պայթյուն է որոտացել Աֆղանստանի Գուր նահանգում, որի հետևանքով նվազագույնը 10 մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել: