«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել ապրիլի 28-ին Բաղդադում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

Ավելի վաղ Al Arabia-ն տեղեկացրել էր, որ Իրաքի մայրաքաղաքի էլ-Կարադդա թաղամասում պայթել է ականապատ մեքենա: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, յոթը վիրավորվել են: