«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է Պակիստանում իրականացված պայթյունի պատասխանավտությունը: Այդ մասին հայտնում Է Reuters գործակալությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել Բելուջստանի նահանգի Մասթունգի շրջանում: Վերջին տվյալների համաձայն, դրա զոհ Է դարձել 25 մարդ, եւս 35 հոգի վերքեր են ստացել: Տուժածների թվում Է հայտնվել Պակիստանի Սենատի փոխնախագահ Մաուլան Աբդուլ Գաֆուր Հայդերին, որի ավտոշարասյունը եղել Է գրոհի թիրախը:
Ավտոմեքենան, որում գտնվում Էր նախագահի տեղակալը, վնասվել Է միջադեպի հետեւանքով, սակայն Հայդերիի ստացած վերքերն սպառնալիք չեն ներկայացնում նրա կյանքի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: