«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Իսպանիայի Կամբրիլս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ ահաբեկչությունն իրագործել են ԻՊ-ի գրոհայինները։
Ավելի վաղ ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել էր նաեւ Բարսելոնի ահաբեկչության պատասխանատվությունը։