Հուլիսի 12-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած և երեք զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասինԼՈՒՐԵՐ.com–ը տեղեկացավ ՏԿԱԻՆ մամլո ծառայությունից։

 

 

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ը և մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 34 AR 516 պ/հ ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի 82 MO 002 պ/հ ավտոմեքենային:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ա.Ս.-ն (30տ.) ինքնուրույն դուրս է բերվել ավտոմեքենայից:

 

 

Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ա. (86թ.), Ա.Ե. (92թ.) և Լ.Ղ.-ի դիերը:

 

 

«Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների վարորդներ Ա.Ս.-ն (30տ.) և Վ.Ս.-ն (ծնվ. 1957թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: