Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի շրջանակներում «Ալաշկերտն» արտագնա խաղում ուժերը կչափի ղազախական «Կայրաթի» հետ:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ադրբեջանցի Ազիմ Խուդիևը:
Հանդիպման գլխավոր մրցավարը ռուսաստանցի Սերգեյ Իվանովն է:
Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 16-ին: