ԱՄՆ-ն ռազմական հեղաշրջում է նախապատրաստում ԵՄ երկրներում: Այս հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի լրագրող Ֆինիան Քանինգեմը, հաղորդում է Sputnik-ը:
Ըստ նրա, Եվրոպայում` ամերիկացիների կողմից ռազմական պոտենցիալի ընդլայնումը կարող է պայմանավորված լինել ոչ թե «ռուսական ագրեսիայով», ինչպես պնդում է Սպիտակ տունը, այլ ԵՄ-ում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մտադրությամբ, եթե հունական դեֆոլտից առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամը տարածվի այլ եվրոպական երկրներում:
Լրագրողի խոսքով` ԱՄՆ-ի զինվորական ճնշման տակ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գտնվում է Գերմանիան: Քանինգեմը տարօրինակ է գտնում այն իրողությունը, որ Միացյալ Նահանգների գլխավոր ուժերը հիմնված են այդ երկրում, և ոչ թե այլ երկրներում, որոնք ավելի մոտ են գտնվում Ռուսաստանին:
Միևնույն ժամանակ, Եվրոպայում այսօր կենտրոնացված են այնքան շատ ամերիկյան ռազմական ստորաբաժանումներ, ինչպիսիք չեն եղել Խորհրդային Միության փլուզումից ի վեր:
Լրագրողը վկայակոչում է նաև ամերիկացի քաղաքագետ Ռենդի Մարտինի հայտարարությունը, ով կարծում է, որ ԱՄՆ-ն երկար ժամանակ է, ինչ ծրագրում է ռազմական միջամտություն Եվրոպական միության գործերին, եթե Հունաստանի ճգնաժամի հետ կապված իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: