Իսրայելի գաղտնի ծառայության կողմից արված նախազգուշացումը խորը մտահոգություն է առաջացնում, գրում է Ֆրանկո Գրիլին Il Giornale պարբերականում հրապարակված հոդվածում:

 

«Միաժամանակ 10 ահաբեկչական հարձակումներ ողջ Եվրոպայում»: «Մոսադի» կողմից ուղարկված ազդանշանը ստիպում է դողալ, ասվում է հոդվածում: Փարիզում այս տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո ամբողջ Եվրոպայում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ՝ սպանություններից խուսափելու համար:

 

Ինչպես հաղորդում են Թել Ավիվի անվտանգության ծառայություններից, Եվրոպա են թափանցել հարյուրավոր իսլամիստներ, ովքեր պատրաստ են ահաբեկչական գործողություններ իրականացնել միաժամանակ տասնյակ եվրոպական երկրներում: «Իտալիան կարող է հայտնվել եվրոպական ջիհադի կենտրոնում»,- իր մտավախությունն է հայտնում հոդվածի հեղինակը:

 

Իսլամիստ գրոհայիններն արդեն գտնվում են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Դանիայում և Գերմանիայում: Մեծավմասամբ խոսքը ներգաղթյալների 2-րդ կամ 3-րդ սերունդների մասին է, ովքեր ունեն օրինական անձնագրեր՝ տրված եվրոպական երկրներում:

 

Il Tempo թերթի տվյալներով` ջիհադական կայքերում սկսել են քննարկումներն այն մասին, թե որտեղ պետք է իրականացվի առաջին ահաբեկչությունը: