Անշարժ գույքի առևտրով զբաղվող հայ գործարար Միրչե Ոսկերիչյանը հայց է ներկայացրել Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի դեմ` խոստումը չկատարելու համար: Ոսկերիչյանը 2,8 մլն դոլարի չափով զեղչով տուն է վաճառել Ցուկերբերգին, որի դիմաց վերջինս պետք է գործարարին ներկայացներ Սիլիկոնե հովտի էլիտային, որպեսզի Ոսկերիչյանը հնարավորություն ստանա նոր գնորդներ գտնել, հաղորդում է Bloomberg-ը:

 

Ոսկերիչյանի փաստաբանները պնդում են, որ Ցուկերբերգի պատճառով չի կայացել գործարքը մեկ այլ` պոտենցիալ գնորդի` աֆրիկացի արքայազնի հետ, որը պատրաստ է եղել այդ տան համար վճարել 4,3 մլն դոլար:

 

Իր հերթին Ցուկերբերգի փաստաբանները մասնավոր դետեկտիվի օգնությամբ փորձել են պարզել Ոսկերիչյանի ներկայացրած տարբերակի իսկությունը և հիմքեր են գտել կասկածելու պոտենցիալ գնորդ արքայազնի գոյությանը: