Ավստրալուհին դատի է տվել Air Asia ավիաընկերությանը, քանի որ ուղեկցորդուհին ընկել է իր ոտքի վրա և լուրջ վնասվածք է հասցրել: Այս մասին գրել է Газета.Ru-ն` հղում անելով Straits Times-ին:
Միջադեպը տեղի է ունեցել 2014թ.-ի ապրիլի 4-ին, երբ 36-ամյա բուժքույր Էրին Քրոքերը վերադարձել է Թայլանդյան իր հանգստից:
Թռիչքի ժամանակ ինքնաթիռն ընկել է ուժգին մրրկայնության գոտի, ինչի պատճառով կինն ընկել է հատակին, իսկ ուղեկցորդուհին, չկարողանալով պահել հավասարակշռությունը, սեղմել է նրա ոտքն ու վնասվածք հասցրել: Տուժածը վիրահատության է ենթարկվել:
Տուժածը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, ինչի հետևանքով մի քանի շաբաթ աշխատանքի չի գնացել:
«Քրոքերը վնասի փոխհատուցում է պահանջել պատճառված ցավի, տառապանքի, կյանքից հաճույք չստանալու, բժշկական ծախսերի ու չստացված եկամտի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: