Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի դեմ դատական հայց է ներկայացվել, ըստ որի, այն հետևում է իր օգտատերերի անձնական բնույթի հաղորդագրություններին, հայտնում է BBC-ն:
Այս շաբաթ ներկայացված հայցում նշվում է, որ անխտիր բոլոր օգտատերերի անձնական հաղորդագրությունները, ինչպես նաև ուղարկողի և ստացողի անձնական էջերն ու այնտեղ առկա ողջ տեղեկությունը Facebook-ը սկանավորում է:
Հայցի հեղինակների պնդմամբ' սոցկայքն այդ տեղեկությունն այնուհետև տրամադրում է գովազդատուներին: Սակայն Facebook-ն այս մեղադրանքներն անհիմն է որակել: