ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցու դեմ դատական հայց է ներկայացվել հղիության արհեստական ընդհատումը կրոնական նկատառումներով արգելելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Բանն այն է, որ Միչիգան նահանգի 30-ամյա բնակչուհի Թամեշա Մինսը գտնվել է հղիության 5-րդ ամսում: Նա ստիպված է եղել գնալ հիվանդանոց և ազատվել պտուղից:
Սակայն բժիշկներն առանց որևէ բացատրության հրաժարվել են ընդհատել հղիությունն ու դեղ են տվել կնոջ ցավերը դադարեցնելու համար: Որոշ ժամանակ անց կնոջ վիճակը վատացել է ու մի քանի ժամ անց նա լույս աշխարհ է բերել թերզարգացած երեխայի, որը հետո անց մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել կաթոլիկ հիվանդանոցում, որի աշխատակազմն առաջնորդվել է ոչ թե բուժական, այլ կրոնական ցուցումներով, բայց հայցվորն ու նրա փաստաբանները տեղի ունեցածի մեղքը բարդում են ոչ թե բժիշկների, այլ կաթոլիկ եկեղեցու վրա:
Ի դեպ, Թամեշա Մինսը չի իմացել որ դա կաթոլիկ հիվանդանոց է եվ այդտեղ գործում են նման օրենքներ: