«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող darulhilafe թուրքերեն կայքը սպառնալիքներ է տարածել Թուրքիայի հասցեին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԻՊ-ն Թուրքիային մեղադրել է ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու մեջ:
Ահաբեկիչների հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան փակել է դեպի իրենց կայք մուտքը՝ փորձելով սահմանափակել մամուլի ազատությունը: Հայտարարության վերջում ասվում է, որ ԻՊ-ի վրա Թուրքիայի ճնշումների արդյունքում իրենք հարկադրված կլինեն «Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացել»: