Ծայրահեղական ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությունը սպառնացել է նոր ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայում: Ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Комсомольская правда-ն:

 

 

Իսլամիստ ահաբեկիչների նման հայտարարությունը հաջորդել է թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի ռմբակոծմանը:

 

 

Հուլիսի 23-ին թուրք-սիրիական սահմանին ԻԼԻՊ-ի և թուրք սահմանապահների միջև բախում էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ թուրք զինվոր էր մահացել: Դրանից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրավիրվեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կայացված որոշմամբ՝ թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծեցին Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի դիրքերը: ԶԼՄ-ների հաղորդմամբ' կատարվածի արդյունքում զոհվել է 35 իսլամիստ: