Իրաքյան բանակի համատեղ գործողությունների հրամանատարությունը հանդես է եկել այն հաղորդագրությունների ժխտմամբ, թե, իբր Թուրքիայի բանակը մտել է Իրաքի տարածք՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:
Իրաքի զինվորականները չունեն փաստեր՝ երկրի հյուսիսում գտնվող Բաշիքի ուսումնամարզական ճամբարի վրա հարձակման կամ որևէ այլ տարածաշրջանում միջադեպերի վերաբերյալ, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը ոչնչացրել է 18 զինյալների, որոնք փորձել են հարձակվել Բաշիքի ուսումնամարզական ճամբարի վրա: