Իրաքում բռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին՝ Աբու Օմար աշ-փոխանցում է ren.tv-ն:

 

 

Նա բազմիցս սպառնացել է Ռուսաստանին: Մի քանի տարի շարունակ մամուլը գրում էր նրա սպանության մասին: Սակայն, նախօրեին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նրան բռնել են ամերիկյան զինվորականները:

 

 

Իրաքի բանակը գրոհայիններից ազատագրել է Ռամադի քաղաքը: Դա երկրի կենտրոնական մասում է: ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն այն Իրաքի մայրաքաղաքն էին համարում: Նախօրեին կառավարական զորքերին հաջողվել է քաղաքի կենտրոնում գրավել կարևոր վարչական շենքերը:

 

 

Ռամադիի ազատագրումը վերջին տարում Բաղդադի համար ահաբեկչության դեմ պայքարում ամենամեծ հաջողությունն է: