ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում իր ելույթի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն միշտ պահպանելու է դաշնակիցների պաշտպանության վերաբերյալ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Այս մասին հաղորդում է MK․ru-ն։
Ըստ Բայդենի՝ Ռուսաստանը և ամբողջ աշխարհը գիտեն այդ մասին։
«Եթե Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի թեկուզ մեկ երկրի վրա, դա կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի ողջ բլոկի վրա։ Մենք պաշտպանելու ենք դաշինքի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը»,- նշել է նա։
Նա նաեւ ասել է, որ ոչ ոք չի պատրաստվում ոչնչացնել ու հարձակվել Ռուսաստանի վրա։