Օտարերկրյա հատուկ ծառայությունները մտադիր են իրագործել ղրիմյան սցենարը Ուկրաինայի այլ շրջաններում. այս մասին հայտարարել է Անդրեյ Պարուբին:
«Մենք տեղեկություն ունենք, որ այն սցենարը, որ գրվել էր օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, պետք է ծավալվեր Ուկրաինայի տարբեր մարզերում: Բայց հիմա այդ սցենարը տեղայնացված է, և կարծում եմ' մենք գործնական քայլեր կանենք այն կանխելու համար: Վստահ եմ, որ մենք թույլ չենք տա այլ տարածքներում կոնֆլիկտի զարգացմանը, իսկ Ղրիմում այն կփորձենք լուծել: Ի դեպ, իրադարձություններին կարող է մասնակցել նաև ռուսական հատուկ զորքերը: