Իրաքյան բանակի զինծառայողները Բաքուբա քաղաքում ձերբակալել են կանանց նման հագնված «Իսլամական պետության» 20 գրոհայինի: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

 

Ջիհադիստները կանացի հագուստ են կրել և դիմահարդարված են եղել: Նրանցից ոմանք նախընտրել են բեղերն ու մորուքները թողնել առանց սափրելու:

 

Այժմ ԻՊ-ի գրոհայինները գտնվում են ոստիկանության բաժանմունքում: