Հայտնի մանկապիղծ միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի տանը հայտնաբերվել է Բիլ Քլինթոնի նկարը՝ կանացի հագուստով: Այս մասին հայընում է Daily Mail-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Լուսանկարը 2012 թվականին հայտնաբերել է մի կին, որն այցել է Էփշտեյնի առանձնատուն և բաց դռան միջով տեսել պատից կախված նկարը: Կնոջ խոսքով՝ նկարը չափազանց պրովոկացիոն էր և սեքսուալ բնույթի:
Նշվում է, որ նկաի հեղինակը Պետրինա Ռայն-Քլեյդն է: Նկարում Քլինթոնը Օվալաձև գրասենյակում նստած է բազկաթոռին, կրում է կապույտ զգեստ և կարմիր բարձրակրունկներ:
2007 թվականին Էփշտեյնը մեղադրվել է մանկապղծության և տասնյակ անչափահասների մարմնավաճառության մղելու մեջ: Հետաքննությունն անցկացվել է 2002-2005 թվականներին Նյու Յորքում և Ֆլորիդայում: Բայց Էփշտեյնը գործարքի գնաց. այն ժամանակ Հարավային Ֆլորիդայի դատախազ Ալեքս Ակոստան, որը զբաղվում էր այդ գործով, համաձայնվեց գործարք կնքել Էփշթեյնի հետ: Արդյունքում՝ երկար տարիների, նույնիսկ ցմահ ազատազրկման փոխարեն Էփշտեյնը բանտում անցկացրեց ընդամենը 13 ամիս։
Բացի այդ, Ակոստան համաձայնեց հետաքննության հետ կապված փաստերը թաքցնել տուժողներից:
Այնուամենայնիվ, 2018 թ. նոյեմբերին «Մայամի Հերալդ» թերթը հրապարակեց Ջեֆրի Էփշտեյնի գործի և դրանում Ալեքս Ակոստայի դերի մասին սեփական հետաքննությունը: Լրագրողներին հաջողվեց գտնել Էփշտեյնի բռնության 60 զոհ:
Այս տարվա փետրվարին Հարավային Ֆլորիդայի շրջանային դատարանի դատավոր Քենեթ Մառան որոշում կայացրեց, որ զոհերից տեղեկությունները թաքցնելն անօրինական է:
2019 թվականի հուլիսի 7-ին ԱՄՆ իշխանությունները ձերբակալեցին Էփշտեյնին: Ըստ քննիչների, նա սեռական ծառայություններ է ստացել անչափահաս աղջիկներից, ապա նրանց «նվիրել» ազդեցիկ մարդկանց: Միլիարդատերը իրեն մեղավոր չճանաչեց, իսկ Էփշտեյնի հետ Ակոստայի գործարքը հասարակության մեջ վրդովմունքի ալիք բարձրացրեց։
Հուլիսի 12-ին Միացյալ Նահանգների աշխատանքի նախարար Ալեքս Ակոստան հրաժարականի տվեց Էփշտեյնի հետ կապված սկանդալի պատճառով։
Այս տարվա օգոստոսի 11-ին Էփշտեյնը բանտախցում ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին: