Ֆրանսիացի վիրաբույժ Ժոել լը Սկուառնեկը մեղադրվում Է ավելի քան 250 մարդու նկատմամբ սեռական բռնության մեջ: Այդ մասին հաղորդել Է Le Parisien թերթը:
Սկզբնապես նրա զոհեր Էին համարվում չորս անչափահաս աղջիկներ, սակայն տուժածների թիվը շարունակ աճել Է: Նոյեմբերի 18-ին հայտնի Է դարձել, որ ոստիկանությունը ճանաչել Է Սկուառնեկի 250 պոտենցիալ զոհերի, նրանցից 184-ն արդեն պատրաստ են գրելու դիմումներ:
Սեռական բռնության ավելի քան 150 դեպք Է տեղի ունեցել 1991-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակամիջոցում, երբ վիրաբույժն աշխատել Է Ֆրանսիայի հյուսիս – արեւմուտքում:
Նա ոտնձգության փորձեր Է կատարել ինչպես իր պացիենտների, այնպես Էլ հարեւանների նկատմամբ: Նաեւ հայտնի Է, որ նա փորձել Է հետամտել իր ընտանքի անդամին՝ քրոջ դուստրերից մեկին: Սկուառնեկին սպառնում Է ազատազրկում 20 տարի ժամկետով:
Դատը պետք Է տեղի ունենա 2020 թվակաանի սկզբին: Մանկապիղծ-վիրաբույժին կալանավորել են 2017 թվականին այն բանից հետո, երբ վեցամյա մի աղջնակ նրան մեղադրել Է բռնաբարության մեջ: Սկուառնեկի տանը կատարել են խուզարկություններ, որոնց ընթացքում պարզվել Է, որ նա թաքցրել Է մանկական պոռնկագրությամբ ֆայլեր եւ օրագրեր դեռահասների նկատմամբ անպարկեշտ գործողությունների նկարագրություններով: