Մայիսի 9-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել տղամարդու դի:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ահարոն Կարապետյանն է եղել, ում և մեկ այլ անձի հետ բուքմեյքերական կենտրոնում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Ա. Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գլուխը հարվածելով պատին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը հանրապետությունում ճանաչված վիրաբույժներից էր, աշխատում էր թիվ 6-րդ հիվանդանոցում՝ որպես գլխավոր վիրաբույժ:

 

 

Ավելի մանրամասն՝ այստեղ։

 

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի