Սեպտեմբերի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության իրենց գործընկերների հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 58-ամյա Մարտին Ալևորյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս այս տարվա օգոստոսի 30-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով հետախուզվում էր: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ և Լոռու մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կալանքի որոշում կայացներ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը և հետախուզման մեջ գտնվող Մ. Ալևորյանի նկատմամբ երկասմյա կալանքի որոշում է կայացրել: Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Ալևորյանը տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Ամբողջությամբ' սկզբնաղբյուր լրատվամիջոցում: