Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Ստյուարտ Ջոնսը հայտարարել է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ստեղծված կոալիցիոն ուժերի իրագործած օդային հարվածների արդյունքում 6 հազար իսլամիստներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ջոնսը հայտարարել է «Ալ Արաբիա» հեռուստասության ը տված հարցազրույցում:

 

«Օդային հարվածներով մինչ այս պահը, ենթադրաբար, 6 հազարից ավելի ԻԼԻՊ-ի զինյալներ են ոչնչացվել: Այդ թիվը խոսում է ԻԼԻՊ-ի թուլանալու մասին:

 

Լոնդոնում անցկացված «Պայքար ԻԼԻՊ-ի դեմ» հավաքին մասնակից ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ Սիրիայում եւ Իրաքում մոտ 2 հազար գործողություններ են կատարվել, որոնց արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական այդ կազմակերպության բարձրաստիճան հրամանատարության 50 տոկոսը:

 

Թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' Իրաքում եւ Սիրիայում մինչ այժմ ոչնչացվել են ԻԼԻՊ-ի կազմում կռվող 300-ից ավելի ադրբեջանցիներ եւ 500-ից ավելի թուրքեր: